Շնորհակալություն Տիգրան Մեծ հյուրանոցային համալիրն ընտրելու համար: Ստորև ներկայացնում ենք հյուրանոցում մուտքի, ելքի, ամրագրման և ամրագրման չեղարկման ընթացակարգերը: Խնդրում ենք ուշադիր կարդալ և ծանոթանալ վերջիններիս: Ընթացակարգին ծանոթանալուց հետո գրանցման քարտը ստորագրելուց կամ կայքում համարն ամրագելով՝ Դուք համաձայնվում եք հետևել հյուրանոցում հաստատված ընթացակարգին:

ԳՐԱՆՑՈՒՄ
Հյուրանոցում մուտքային ժամը համարվում է ժամը 2:00-ն: Եթե հյուրը ժամանում է ավելի շուտ, մեր աշխատակիցները կփորձեն տեղավորել վերջինիս՝ ազատ սենյակի առկայության դեպքում: Հակառակ դեպքում՝ տարածքում կտեղավորեն վերջինիս իրերը՝ մինչև սենյակի ազատվելը:

ԵԼՔ
Ելքային ժամը հյուրանոցում համարվում է 12:00-ն: Եթե Դուք ուզում եք ավելի ուշ դուրս գալ հյուրանոցից, կապնվեք մեր աշխատակիցների հետ մինչև տվյալ օրվա 10:00-ն: Մենք կփորձենք աջակցել ստեղծված իրավիճակում:

ԱՄՐԱԳՐՈՒՄ
Ամրագրումները հաստատվում են միայն վավերական բանկային քարտի միջոցով: Առանձնահատուկ պահանջներն, այնպիսիք ինչպիսին են, որևէ հստակ համար սենյակ, սենյակում հյուրի կողմից պահանջվող պարագաների առկայություն, աշխատակիցների կողից հաշվի կառնվեն հնարավորության դեպքում:

ԱՄՐԱԳՐՄԱՆ ՉԵՂԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հյուրանոցում ամրագրված համարների չեղարկումն ունի հետևյալ կարգը.

  • Գումարի 70 % վերադարձ, եթե չեղարկումն իրականցում է ամրագրված օրից 40 օր առաջ:
  • Գումարի 50 % վերադարձ, եթե չեղարկումն իրականցում է ամրագրված օրից 20 օր առաջ:
  • Գումարի 30 % վերադարձ, եթե չեղարկումն իրականցում է ամրագրված օրից 10 օր առաջ:
 

Այլ դեպքերում, վերադարձը չի կատարվում: