rooms page

Բարի գալուստ Տիգրան Մեծ հյուրանոց:

 

Տիգրան Մեծ հյուրանոցը գտնվում է Երևանի սրտում, Հանրապետության Հրապարակից 290 մետր հեռավորության վրա: Հյուրանոցը մոտ է Երևանի բոլոր տեսարժան վայրերին, թանգարաններին, սրճարաններին, պատկերասրահներին եւ այլ Երևանյան հետաքրքիր վայրերին:
 
Հյուրանոցի վերանորոգումն ավարտվել է 2015 թ. հոկտեմբեր ամսին, ինչը հնարավորություն է տալիս հյուրանոցի հյուրերին ներկայանալ նորովի կահավորված սենյակներով, տրամադրելով վերջիններիս առավելագույն հարմարավետություն: Մասնավորապես սենյակներում առաջարկվում են.

 

  • Լայնաշերտ ինտերնետ հասանելիության
  • Wi Fi բոլոր սենյակներում
  • Smart հեռուստատեսություն միջացգային հեռուստաալիքներով
  • Հովացման և տաքացման համակարգեր բոլոր սենյակներում
  • Թեյ եւ սուրճ պատրաստելու հարմարություններ
  • Վարսահարդարիչ
  • Մինի բար
  • Փոքր սառնարաններ
  • Եվ ոչ միայն:


Հյուրանոցում 24 ժամ անընդմեջ ապահովվում է սպասարկման, մաքրություն, անվտանգության ծառայություններ:
Նկուղային հարկում գործում է պանդոկ և ճաշարան, որտեղ, բացի համեղ ուտեստներից ներկայացված է նաև ակլոհոլային խմիչքի հավաքածու՝ ավելի քան 6000 շշից բաղկացած: Հավաքածույի սեփականատերն է Եվրոպայի բռնցքամարտի չեմպիոն Սամսոն Խաչատրյանը:

 

Յուրաքանչյուր ծառայություն, որն ուղղակիորեն չի տրամադրվում հյուրանոցի կողմից կկազմակերպվի մեր սիրալիր աշխատակիցների օգնությամբ:
Այսպիսով, ողջունում ենք ձեզ Տիգրան Մեծ հյուրանոցում, որի հյուրընկալ և հարմարավետ սենյակներում դուք ինչպես կարող եք վայելել հանգիստը կամ աշխատակցային այցը, ըմբոշխնել համեղ կերակուր, այնպես էլ ծանոթանալ Հայաստանի պատության ամենալուսավոր և պանծալի էջին, իր ժամանակների հզորագույն արքա՝ Տիգրան Մեծի (95-55թթ մ.թ.ա.) ժամանակաշրջանին, ում անունը կրում է հյուրանոցային համալիրը: